Ստեփանակերտում ընթանում է BarCamp Artsakh 2010-ը

Ստեփանակերտում ընթանում է BarCamp Artsakh 2010-ը

11 օգոստոսի 2010 - 12:18 AMT  06:50 GMT
Համաժողովին մասնակցում է մոտ 70 հոգի

Հայաստանում մարդասիրական օգնություն են հավաքում հրդեհներից տուժած Ռուսաստանի բնակիչների համար

11 օգոստոսի 2010 - 12:07 AMT  06:50 GMT
Նվիրատվությունների ընդունումն իրականացվում է ամեն օր ժամը 10:00-18:00-ը Ռոսհամագործակցության ներկայացուցչության երևանյան գրասենյակում
Ռուսաստանի հայկական համայնքը մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել անտառային հրդեհներից տուժածներին

Ռուսաստանի հայկական համայնքը մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել անտառային հրդեհներից տուժածներին

11 օգոստոսի 2010 - 11:55 AMT  06:50 GMT
Այսօր արդեն հավաքվել է 7 մլն ռուբլի և շուրջ 100 տոննա մարդասիրական օգնություն: Միջոցների և ունեցվածքի հավաքման ակցիան շարունակվում է
Ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը

11 օգոստոսի 2010 - 11:34 AMT  06:50 GMT
ՊՆ. Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա

Անցյալի վտանգավոր միֆերը

10 օգոստոսի 2010 - 11:50 AMT  06:50 GMT
1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը դարձավ հայկական ամենահաստատուն միֆերից մեկը: Խոսելով այդ պայմանագրի մասին` գրեթե բոլորը խոսում են դրույթների մասին, որոնց համաձայն Արևմտյան Հայաստանը պետք է անկախություն ստանար, բայց ոչ ոք, չգիտես ինչու, չի խոսում այդ պայմանագրի անվավերության մասին: Թեպետ հենց այդ մասին պետք է խոսել առաջին հերթին և մոլորության մեջ չգցել ժողովրդին, որը մինչև հիմա կարծսում է, որ Սևրի պայմաններով պատմական Հայաստանի նկատմամբ իրավունքներ ունի:

Հայաստանի կառավարությունը շեշտը դնում է տուրիզմի զարգացման վրա

7 օգոստոսի 2010 - 16:26 AMT  06:50 GMT
Հայաստանում նոր օրենք է մշակվում, որը կարգավորելու է տուրիստական գործակալությունների, տուրօպերատորների, գիդերի աշխատանքը և կպաշտպանի տուրիստների շահերը: Տուրիզմի մասին օրինագծի մշակումն իրականացվում է պետական և մասնավոր սեկտորների համագործակցությամբ` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նոր օրենքում կշեշտվեն կառավարության և իշխանության տեղական մարմինների համագործակցության ոլորտները, տուրիզմի ոլորտում լիազորված մարմնի իրավասությունը, պետական և մասնավոր սեկտորների համագործակցության սկզբունքները, ազգային տուրիստական մարմնի իրավասությունը:

Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  06:50 GMT
«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:

Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը նախադեպ կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի համար

31 հուլիսի 2010 - 19:00 AMT  06:50 GMT
Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  06:50 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  06:50 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
---