Հայաստան-Ռուսաստան. հարկադրված սե՞ր, թե անհրաժեշտություն

20 օգոստոսի 2010 - 10:03 AMT  08:22 GMT
Վերջին երկու տարիներին Հայաստանը նմանվել է ճոպանի, որն իրենց կողմն են ձգում Ռուսաստանը և Արևմուտքն ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի: Սա վտանգավոր զբաղմունք է. ճոպանը վերջ ի վերջո կարող է կտրվել: Ամենավատն այն է, որ Հայաստանն ինքը չի ընտրել այդ քաղաքականությունը, նրան ընտրության առաջ են կանգնեցրել, իսկ դա միշտ հղի է, մեղմ ասած, անցանկալի հետևանքներով:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  08:22 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:

Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  08:22 GMT
«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  08:22 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  08:22 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
---