Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ

21 սեպտեմբերի 2010 - 12:41 AMT  04:46 GMT
Բակո Սահակյան. Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար
Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

21 սեպտեմբերի 2010 - 11:35 AMT  04:46 GMT
ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներին և անհայտ կորած զինվորի հուշարձանին

ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը խոստանում է կատարյալ լինել

18 սեպտեմբերի 2010 - 18:25 AMT  04:46 GMT
Հայաստանը որոշել է հետ չմնալ աշխարհից և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրություն ներմուծել: Դրան կնպաստի տնտեսության դանդաղ, բայց այնուամենայնիվ աճը, երբ բնակչությունը դրական սպասումներիպայմաններում հակված չէ տնտեսել ապահովագրության և նոր ավտոմեքենաների վրա: 2010 թվականի մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժածների հատուցման վճարի ապահովումն է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից կսկսվի ապահովագրական պոլիսների վաճառքը:

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ակտիվացավ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների սեզոնի բացմամբ

18 սեպտեմբերի 2010 - 15:57 AMT  04:46 GMT
Անցած շաբաթ քաղաքական քննարկումները սկսվեցին բանավեճից այն մասին, թե որքանով է նպատակահարմար ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից: Սեպտեմբերի 11-ին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչինչ չի փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Սակայն, այն շատ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում և քաղաքական գործիչների հարաբերությունների մեջ»,-ասել է քաղաքագետը:

Հոլիվուդյան անիմատորները Հայաստանում բացահայտեցին հաջողակ ֆիլմեր ստեղծելու գաղտնիքները

14 սեպտեմբերի 2010 - 18:44 AMT  04:46 GMT
Գիտե՞ք արդյոք, որ շատերի կողմից սիրված «Շրեք» անիմացիոն ֆիլմն այն տեսքով, ինչ որ դուք գիտեք, կարող էր չլինել, քանի որ հեղինակները չէին կարողանում կապել երկու հիմնական սյուժետային գծերը մեկ ընդհանուր գաղափարով, որը երկար որոնումներից հետո դարձավ «կոտրված հեքիաթի» թեման: Իսկ այն, որ նրա սցենարի ստեղծման աշխատանքները տևեցին ավելի քան 3 տարի և որ 90-րոպեանոց ֆիլմը ստեղծվեց անհետաքրքիր սյուժեով բարալիկ գրքույկի հիման վրա: Այդ և Walt Disney, Warner Brothers և DreamWorks անիմացիոն ստուդիաների այլ գաղտնիքների մասին կարելի էր լսել մարդկանց շուրթերից, որոնք երկար տարիներ զբաղվել են անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ: Նրանք մի շարք սեմինարներ անցկացրեցին Երևանում ReAnimania 2010 միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում:

Միշել Պլատինի. UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն Երևանի ակադեմիան առանձնահատուկ է

3 սեպտեմբերի 2010 - 20:46 AMT  04:46 GMT
Ֆուտբոլ. Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  04:46 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:
---