ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը խոստանում է կատարյալ լինել

Ապահովագրական պոլիսի արժեքը կկազմի մոտ 30-40 հազ. դրամ` կապված ավտոմեքենայի ու վարորդի ռիսկի աստիճանից

Հայաստանը որոշել է հետ չմնալ աշխարհից և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրություն ներմուծել: Դրան կնպաստի տնտեսության դանդաղ, բայց այնուամենայնիվ աճը, երբ բնակչությունը դրական սպասումներիպայմաններում հակված չէ տնտեսել ապահովագրության և նոր ավտոմեքենաների վրա: 2010 թվականի մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժածների հատուցման վճարի ապահովումն է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից կսկսվի ապահովագրական պոլիսների վաճառքը:

PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրական պոլիսի նվազագույն ժամկետը կկազմի 3 ամիս, առավելագույնը` 1 տարի: Ընդ որում կլինի հատուկ տասնօրյա պայմանագիր տարանցիկ ավտոմեքենաների համար: Ապահովագրական պոլիսի արժեքը Հայաստանում կկազմի շուրջ 30-40 հազար դրամ` կախված ավտոմեքենայի և վարորդի ռիսկի աստիճանից: Ընդ որում, անձնական վնասի դեպքում փոխհատուցման առավելագուն գումարը կկազմի 3 մլն դրամ յուրաքանչյուր տուժողին և 9 մլն դրամ յուրաքանչյուր ՃՏՊ-ի համար: Իսկ գույքային վնասի դեպքում, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի, փոխհատուցման առավելագույն չափը կկազմի 1,5 մլն դրամ:

Բացի այդ հաշվառված բոլոր մեքենաները, որոնց շարժիչի ծավալը 50 խ/սմ, մինչև 2011թ. հունվարի 1-ը պետք է ապահովագրեն իրենց մեքենաները, հակառակ դեպքում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի 50 հազար դրամով:

ԱՊՀ որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարորդները կեղծ պոլիսներ են ունենում, ուստի որոշում է ընդունվել ավտոտեսուչներին ապահովագրված մեքենաների ցուցակը տրամադրելու մասին: Ինչ վերաբերում է «Հայաստանի ավտոապահովագիրների բյուրոյի» գործունեությանը, ապա դրա հիմնական նպատակը ՃՏՊ-ներից տուժածների շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորումն ու հսկողությունը: Ներկայումս բյուրոյի անդամ են հանդիսանում Հայաստանում գործող 8 ապահովագրական ընկերություններ: Բյուրոյի միջոցները ձևավորվում են 10 մլն դրամի չափով բյուրոյի անդամների միաժամանակյա ներդրումներից և ամեն եռամսյակ կատարվող ներդրումներից` նախորդ 12 ամիսների ընթացքում կատարված ապահովագրական վճարումների 0,25%-ի չափով:

Բացի դրանից, բյուրոյին կից կգործի նաև երաշխավորման հիմնադրամ, որը կհատուցի անձանց վնասը, եթե պատահարի մեղավորը հայտնի չէ կամ ապահովագրված չէ: Միևնույն ժամանակ հեռանկարում քննարկվելու է նաև Green Card համակարգին Հայաստանի անդամակցության հարցը, որը հեշտացնում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը երկրից երկիր` միջազգայնորեն ճանաչված ապահովագրական ծածկույթի ներդրման օգնությամբ: Երաշխավորվելու է նաև այն, որ արտասահմանյան մեքենաների վարորդի մեղքով տուժած ՀՀ քաղաքացիները չեն հայտնվի անբարենպաստ պայմաններում: Green Card-ը կարգավորվում է եվրահրահանգներով, որոնք սահմանում են համակարգի հիմնական ենթակառույցներն ու բնութագրիչները և պարտադիր են համակարգի մասնակից պետությունների համար:

Այսօրվա դրությամբ, Հայաստանի ԿԲ տվյալներով, երկրում մոտ 450 հազ. ավտոմեքենա է գրանցված: Տարվա ընթացքում երկրում 2100 ՃՏՊ է արձանագրվում, որոնց արդյունքում զոհվում է 366 հոգի: Հայաստանի տարածքում 11 ապահովագրական ընկերություններ են գործում:

ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները պնդում են, որ պարտադիր ապահովագրության մասին օրինագիծը կազմելիս դիտարկվել և օգտագործվել է արտասահմանյան երկրների միայն դրական փորձը: Մոտ ժամանակներս Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան գնահատել կատարված աշխատանքը:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---