Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում զբաղեցնում է 2-րդ տեղը

Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում զբաղեցնում է 2-րդ տեղը

28 սեպտեմբերի 2010 - 10:50 AMT  16:13 GMT
7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի դեմ
Բերնար Քուշները մոտ ժամանակները կլքի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը

Բերնար Քուշները մոտ ժամանակները կլքի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը

28 սեպտեմբերի 2010 - 10:45 AMT  16:13 GMT
Ֆրանսիայի արտգործնախարար. Ես դեռ օգոստոսին Ֆրանսիայի նախագահին հրաժարականի մասին դիմում էի ներկայացրել

Հայաստանի կառավարությունը պայքարո՞ւմ է գնաճի դեմ, թե՞ խթանում այն

25 սեպտեմբերի 2010 - 18:13 AMT  16:13 GMT
Ըստ նախնական վիճակագրական տվյալների հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով 2009 նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ: Ընդ որում, գյուղատնտեսական ապրանքի համախառն արտադրությունը հաշվետվության շրջանում կրճատվել է 18%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11,5%-ով: Բացի այդ, սպառողական գների աճը հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7,7 տոկոս: Միևնույն ժամանակ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս:

Հայաստանի անկախության 19 տարիների գլխավոր ձեռքբերումը` ԼՂՀ փաստացի անկախությունն է

25 սեպտեմբերի 2010 - 15:17 AMT  16:13 GMT
Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացումն ու, առավել ևս, նրա ընդօրինակումն այլ մակարդակում կարգելակեն անգամ այն գործընթացը, որն այժմ ընթանում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ դասվում են քարոզչության, քան հակամարտության լուծումն արագացնելու իրական փորձերի շարքին: «Իրական արագացման համար փոխզիջումների պատրաստակամություն է հարկավոր, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Իսկանդարյանը:

Այս շաբաթը հաջող էր Մելինե Դալուզյանի համար. ծանրամարտի ԱԱ-ում նա նվաճեց բրոնզե մեդալ

24 սեպտեմբերի 2010 - 13:03 AMT  16:13 GMT
Ծանրամարտ. Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  16:13 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  16:13 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:
---