Twitter-ը թողարկում է ավելի հարմար ծրագիր բջջային բրաուզերների համար

Twitter-ը թողարկում է ավելի հարմար ծրագիր բջջային բրաուզերների համար

12 մայիսի 2011 - 10:28 AMT  08:53 GMT
Այս ծրագիրը արագ է աշխատում, օգտագործողները կարող են արագ պտտել ժամանակացույցը (timeline), ստեղծել նոր թվիթներ և թեքել թաբերը (tabs)
Հակահայ հանրապետական Նյութ Գինգրիչը որոշել է առաջադրվել Սպտակ տան ղեկավարի պաշտոնում

Հակահայ հանրապետական Նյութ Գինգրիչը որոշել է առաջադրվել Սպտակ տան ղեկավարի պաշտոնում

12 մայիսի 2011 - 10:23 AMT  08:53 GMT
Նյութ Գինգրիչը Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչն է, որը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է Սպիտակ տան համար
ԱՄՆ Պետդեպարտամենտում սպասվում են վերադասավորումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտում սպասվում են վերադասավորումներ

12 մայիսի 2011 - 10:02 AMT  08:53 GMT
Ուիլյամ Բըրնսը՝ Քլինթոնի քաղաքական հարցերով տեղակալը, կփոխարինի Ջեյմս Սթեյնբերգին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նշանակությամբ երկրորդ պաշտոնյաին

Երևանի Կամերային թատրոնը կներկայացնի «Տիտանիկ, made in Armenia» ներկայացման նոր տարբերակը

12 մայիսի 2011 - 09:48 AMT  08:53 GMT
Բեմում կրկին հանդես կգան Գեորգի Ամիրաղովը, Գրիգոր Բաղդասարյանը, Իրինա Դանիելյանը, Ռուբեն Փաշինյանը և Մանուկ Հախվերդյանը

Օրենբուրգում տեղի կունենա հայկական երաժշտության համերգ

12 մայիսի 2011 - 08:31 AMT  08:53 GMT
Փառատոնը ավանդական է և կազմակերպվում է Օրենբուրգի շրջանի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի կողմից

Սեպտեմբերին Երևանում կկայանա «Լրտեսների երեխաները 4: Արմագեդոն» ֆիլմի պրեմիերան

12 մայիսի 2011 - 08:29 AMT  08:53 GMT
Սա «Լրտեսների երեխաները» շարքի չորրորդ ֆիլմն է, որի պրեմիերան ծրագրված է 2011 թվականի օգոստոսի 19-ին
Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց Davis Cup թիմային առաջնությունը

Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց Davis Cup թիմային առաջնությունը

12 մայիսի 2011 - 08:28 AMT  08:53 GMT
Հայաստանի տղամարդկանց հավաքականը C ենթախմբում է, որտեղ կհանդիպի Վրաստանի և Չեռնոգորիայի հավաքականների հետ

Բաքվում Ծաղիկների տոնը նշում են մտացածին ծննդյան օրը

10 մայիսի 2011 - 10:04 AMT  08:53 GMT
Մայիսի 10-ին Ադրբեջանը նշում է ազգային առաջնորդի, ազգի հոր, ժամանակակից Ադրբեջանի ստեղծողի, Կոմկուսի կենտկոմի նախկին ֆունկցիոների, Քաղբյուրոյի անդամի, ՊԱԿ գեներալի՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը: Բոլոր տիտղոսների շարքում, որոնց կեսը չի նշվել, ամենագլխավորը Պետական անվտանգության կոմիտեի գեներալն է, որը նա ստացել է Ադրբեջանից և Արցախից հայերին վտարելու ջանքերի, ինչպես նաև...Թուրքիայի և Իրանի հետ կապեր հաստատելու համար: Այդ կապերը շատ են օգնել Ադրբեջանին ԽՍՀՄ փլուզումից հետո և օգնում են հիմա:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Լևոն Արոնյանը

5 մայիսի 2011 - 16:04 AMT  08:53 GMT
Շախմատ. ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը 2808 միավորով: Վարկանիշի առաջատարն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2817 միավորով, երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2815 միավորով: Կանանց թվում Էլինա Դանիելյանը 14-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 31-րդ: Սերգեյ Մովսիսյանը 35-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 71-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 65-րդ: Աշխարհի ուժեղագույն շախմատային երկրների ցանկում Հայաստանը 2654 միավորով չորրորդն է:

Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարի

30 ապրիլի 2011 - 12:51 AMT  08:53 GMT
Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա: Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու:
---