Մարկ Միլլեր.

Հայաստանում DELL -ի ներդրումների 90%-ը նույնն է լինելու, ինչ ԱՊՀ բոլոր երկրների համար

23 մայիսի 2011
Մարկ Միլլեր
Ռուսաստանում և Թուրքիայում DELL ընկերության վաճառքի զարգացման գծով մենեջեր Մարկ Միլլերը, որն աշխատում է DELL-ում 9 տարի, վերջերս 2-րդ անգամ այցելեց Հայաստան՝ «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնի» բացմանը։ Այցելության ընթացքում Միլլերն ունեցավ մի շարք գործնական հանդիպումներ ՏՏ ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների հետ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում Մարկ Միլլերը նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտը լավ ապագա ունի։

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

20 մայիսի 2011
Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.
Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Էդգար Պետրոսյան.

«Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար

4 մայիսի 2011
Էդգար Պետրոսյան
Հասարակության հետաքրքրությունը, այդ թվում Հայաստանի բիզնես ակտիվ բնակչության շարքում, աճում է համաշխարհային ֆոնդային շուկաների նկատմամբ: Այսօր, լինելով ներդրումային բանկ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդների համար ստեղծում է տարբեր առևտրային գործողություններ իրականացնելու նոր հնարավորություններ ամենահայտնի ֆոնդային շուկաներում և աշխարհի առևտրային հարթակներում օրվա ցանկացած ժամին: Այն մասին, թե ինչ շահավետ ներդրումներ կարող է կատարել հայ թրեյդերը ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ամերիաբանկի» Առևտրային գործողությունների բաժնի ավագ մասնագետ Էդգար Պետրոսյանը:

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան..

Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը

19 ապրիլի 2011
Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան.
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո PanARMENIAN.Net-ը հանդիպել է Հայաստանի հավաքականի այլ խաղացողների հետ և շարունակելու է նրանց հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ընթերցողները կարող են ծանոթանալ հարձակվող Էդգար Մանուչարյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որոնք պատմում են ռուսների դեմ խաղում իրենց ապրումների, մեքենաների պարտադիր ապահովագրության կարևորության, ֆիլմերի մասին, որոնք սիրում են դիտել և խորհուրդ են տալիս դիտել մեր ընթերցողներին, ինչպես նաև պատասխանում են միմյանց մասին հարցերին:

Բեկոր Փափազյան.

Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

14 մարտի 2011
Բեկոր Փափազյան
Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների: Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---