Տնտեսություն.

Հայաստանի նախագահը որոշել է ձեռնամուխ լինել «ստվերային» տնտեսությանը

2011թ. չորս ամսում պետբյուջե է փոխանցվել շուրջ 240,4 մլրդ դրամ,որից 42 մլրդ դրամը կազմել են սոցվճարները, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10,2 տոկոսով

28 մայիսի 2011
Օրերս երկրի նախագահը հիշել է, որ երկրի տնտեսության մեջ շատ է «ստվերի» բաժինը, քանի որ շատ հարկատուներ խուսափում են հարկեր վճարելուց, մասնավորապես, դա վերաբերվում է խոշոր բիզնեսին, արդյունքում տուժում է բյուջեն: Գաղտնիք չէ, որ հանրապետության հարկային և մաքսային մարմիններում տիրում է բյուրոկրատիա, և բարձր է կոռուպցիայի մակարդակը, իսկ ստուգումները հախուռն բույթ են կրում, որից հիմնականում տուժում է փոքր և միջին բիզնեսը: Հարկերի հավաքաման մակարդակը և տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու համար Հայաստանի ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել լայնավածալ բարեփոխումների, որոնք ռիսկի գործոնի պատճառով կարող են հանգեցնել 16 մլրդ դրամի կորուստի:
Հայաստան և աշխարհ.

Զիջումների ստիպելը փակուղի է հակամարտությունների լուծման համար

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդից պահանջել զիջումների գնալ հանուն նախագահների և «խաղաղապահների» հավակնությունների

27 մայիսի 2011
Տարածքների մասին հարցը վերջին շաբաթը արդի է դարձել ոչ միայն Լեռնային ղարաբաի, այլ նաևւ Իսրայելի համար: Նախագահ Բարաք Օբաման, խոսելով իսրայելապաեստինյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, որ Իսրայելը պետք է համաձայնվի զորքերը հեռացնել 1967-ի հունիսի 4-ի սահման և վերադարձնի Արևելյան Երուսաղեմը: ՄԱՆ նախագահի խոսքերը պայթած ռումբի ազդեցություն ունեցան՝ Իսրայելը ոչ մի կերպ չէր սպասում նման ելույթ իր դաշնակցից:
Հասարակություն.

Արա Թադևոսյան. ԵՄԱ-ն ճշմարտության վերջին ատյա՞նն է

Իր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ:

25 մայիսի 2011
Արա Թադևոսյան. ԵՄԱ-ն ճշմարտության վերջին ատյա՞նն է
Վերջերս բանավեճ է ծավալվել իմ ու Երևանի մամուլի ակումբի նախագահի միջև: Ձեր ուշադրությանն եմ առաջարկում իմ արձագանքը ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի վերջին հայտարարությանը: Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին: Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը:
Սպորտ.

Արթուր Աբրահամը երրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում և չգիտի, թե ինչ է անելու հետագայում

Մայիսի 12-19-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

21 մայիսի 2011
Բռնցքամարտ. Ես տխուր եմ և մենամարտի նման ելքն ինձ չի ուրախացնում: Ես աշխատում էի նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն, դա ինձ չհաջողվեց»,- Super Six մրցաշարի կիսաեզրափակչում ամերիկացի Անդրե Ուորդից պարտություն կրելուց հետո ասել է Արթուր Աբրահամը:
Քաղաքականություն.

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումը

Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ ՀԱԿ հետագա գործողությունների հետագա պլանի բավական բարդ ընտրության առաջ է

26 ապրիլի 2011
Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում:
ՏՏ ոլորտ.

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ

26 ապրիլի 2011
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Մշակույթ.

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են

7 ապրիլի 2011
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
 
---