
25 մայիսի 2011 - 13:04 AMT

23:30 GMT
Վերջերս բանավեճ է ծավալվել իմ ու Երևանի մամուլի ակումբի նախագահի միջև: Ձեր ուշադրությանն եմ առաջարկում իմ արձագանքը ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի վերջին հայտարարությանը: Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին: Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: