INTRACOM -Ը 22,8 ՄԼՆ ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ VIVA CELL-Ի ՀԵՏ

PanARMENIAN.Net - Բջջային կապի Viva Cell ապրանքանիշով Ղ-Տելեկոմ երկրորդ օպերատորը 22,8 մլն եվրո գումարի պայմնագիր է ստորագրել: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրությանը տեղեկացրել են INTRACOM ընկերության մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն` INTRACOM -ը Alcatel ընկերության հետ համագործակցության շրջանակներում նախատեսում են Viva Cell ցանցի հայ օգտատերերին ապահովել արդի ծառայությունների ենթակառույցով: Մասնավորապես, պայմանագրի կառուցվածքի սահմաններում նախագիծը նախատեսում է պատրաստի բջջային ցանցի տարածում Հայաստանի ամբողջ տարածքով: Նշենք, որ հունական INTRACOM ընկերությունը «ԱրմենՏել» հեռախոսային ընկերության գլխավոր մատակարարողներից մեկն է, որի հետ այն 1999 թվականին 37 մլն դոլարի պայմանագիր է կնքել: Սակայն, Հայաստանի կառավարության կողմից 2001 թվականին ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովը «ԱրմենՏել» եւ INTRACOM -ի համատեղ գործունեությունում ի հայտ է բերել ֆինանսական հոսքերի չարաշահություն: Նշենք նաեւ, որ INTRACOM ընկերությունը հիմնվել է սոց. էմիգրանտ Սոկրատիս Կոկալիսի կողմից, որին նկատել են Գերմանիայի պետանվտանգության կոմիտեի հետ սերտ համագործակցությունում: Ս.Կոկալիսի եւ նրա ընկերության մեքենայություններով զբաղվում են Բունդեսթագի համապատասխան կառույցները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---