ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային իշխանության եւ Հայաստանի կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայի Պուշկինի հրապարակում կկազմակերպվի հայկական ապրանքների տոնավաճառ: Զարգացման հայկական գործակալության արտահանման խթանման գծով տնօրեն Մուշեղ Սարգսյանի խոսքերով, կներկայացվեն արտադրության տարբեր ճյուղերի ապրանքներ, որոնք ունեն մրցունակության հավակնություն: Գործակալությունը մասնակցության հրավեր է ուղարկել շուրջ 300 գործարարների, որոնցից 30-ն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը: Հրավեր չստացած գործարարները կարող են դիմել գործակալությանը սեփական նախաձեռնությամբ: Մ.Սարգսյանը նշեց, որ տոնավաճառի համար հատկացվել է բավական մեծ տարածք, հետեւաբար` մասնակիցների թվի սահմանափակում չի լինի: Տաղավարները կձեւավորվեն գործակալության միջոցով եւ գործարարներին կտրամադրվեն անվճար: Նշեք, որ հոկտեմբերին Երեւանում կկազմակերպվի ռուսական ապրանքների տոնավաճառ, հաղորդում է Արմենպրեսը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---