Պետական դեպարտամենտ. Թուրքիայի ապագան շատ կարեւոր է ԱՄՆ համար26 փետրվարի 2009 - 23:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն միշտ էլ մեծ կարեւորություն է տվել Թուրքիայի անդամությանը Եվրամիությունում: Այդ մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Էգեմեն Բագիսը: Նրա խոսքով, Բարակ Օբամայի վարչակազմը օժանդակում է Թուրքիայի անդամությունը ԵՄ-ում: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն նոր նախագահ Բարակ Օբամայի օրոք կօժանդակի Թուրքիայի լիիրավ անդամությունը ԵՄ-ում»,- ընդգծել է Բագիսը: Ջեֆֆրին իր հերթին հաստատել է Բագիսի խոսքերը` նշելով, որ Թուրքիան ժողովրդավարական եւ աշխարհիկ երկիր է ու ԱՄՆ կարեւոր դաշնակիցը: «Թուրքիան պետք է կարեւոր դեր խաղա Արեւմուտքում, եւ Թուրքիայի ապագան շատ կարեւոր է ԱՄՆ համար»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը, գրում է Turkish Weekly լրագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |