Հայաստանի Կենտրոնական բանկը ողջունում է բանկերի միաձուլումը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, որբ խաղի կանոնները խստանում են եւ գոյատեւում է ուժեղ խաղացողը, Հայաստանի բանկային համակարգում, հնարավոր է, տեղի ունենա որոշ բանկերի միաձուլում, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: «Մոտ ապագայում հնարավոր է որոշ բանկերի միաձուլում, բայց դա դրական գործընթաց է, որը բանկերին թույլ կտա դիմակայել ստեղծված պայմաններին»,- լրագրողներին հաղորդել է Արթուր Ջավադյանը: Նա ավելացրել է, որ ողջունում է բանկերի միաձուլումը, քանի որ դրական միտում է հանդիսանում, հատկապես համաշխարհային ճգնաժամի պայմաններում:



Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 22 բանկ: ԿԲ ղեկավարի ենթադրությամբ, միաձուլման կենթարկվեն նրանցից չորսը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---