Ամերիաբանկը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկայում10 ապրիլի 2010 - 13:07 AMT PanARMENIAN.Net - “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն մտադիր է մրցունակ լինել ոչ միայ հայկական, այլ նաև միջազգային շուկայում: Այդ մասին ապրիլի 10-ին Երևանում հայտարարել է “Ամերիաբանկի” խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը` ամփոփելով TDA Holdings Limited (“Ամերիաբանկի” 99,99 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր) կողմից “Կասկադ բանկի” բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտը: “Բանկը պետք է բոլոր չափանիշներով մրցունակ լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում”,-ասել է նա: Ըստ Ռ.Վարդանյանի, այդ նպատակներին հասնելու համար, հարկավոր է զարգացնել ռիսկային մենեջմենթը և բարձրացնել աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակը, ընդլայնել ապրանքային գիծն ու զրագացնել ՏՏ ոլորտի ինովացիոն լուծումների կիրառումը: Իր հերթին “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը հավելել է, որ առաջիկա 2 տարում միջազգային շուկայում ինտերվենցիա չի սպասվում, սակայն չի էլ բացառվում: Նա հավելել է նաև, որ հեռանկարում հնարավոր է նրա ներկայությունը Վրաստանի, Թուրքիայի ու Ռուսաստանի շուկաներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |