CRYPTOCard. Օնլայն-բանկինգ ծառայության անվտանգությունը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ օնլայն-բանկինգ ծառայության եւ ընդհանրապես ինտերնետային ծառայությունների ու ցանցային անվտանգությունը Հայաստանում գրեթե ապահովված չէ, գտնում է Եվրոպայում CRYPTOCard-ի բիզնեսի զարգացման պատասխանատու Մայք Էդվարդսը: Ըստ նրա, հայկական շուկան ուսումնասիրել է Apaga Technologies ընկերությունը և մինչ այժմ օրինակ բանկային համակարգում անվտանգության միակ համակարգն անվտանգության հավաստագրերի օգտագործումն է, ինչն ապահովում է միայն մեկ մասնիկի անվտանգությունը, սակայն չի կարող երաշխավորել կայք կամ համակարգ մուտք գործող անձի նույնականացումը:

CRYPTOCard ընկերությունն առաջարկում է անվտանգության իր լուծումները և մոտ ապագայում նա իր ծառայությունները կառաջարկի հայկական շուկայում: «Մենք հուսով ենք, որ արձագանք կստանանք օնլայն ծառայություններ մատուցող ընկերություններից»,-ասել է Էդվարդսը լրագրողներին Երևանում:

Այս առնչությամբ նա հավելել է, որ ընկերության առաջնային խնդիրներից է ապահովել ծածկագրերի անվտանգությունը՝ կանխելու համար չարտոնված մուտքը համակարգ, որը CRYPTOCard ընկերությունն անում է՝ յուրաքանչյուր օգտագործողի տրամադրելով հատուկ փոքր գործիքներ՝«տոկեն»-ններ, որոնք ամեն անգամ գեներացնում են տարբեր մեկանգամյա գաղտնագիր, որն հնարավոր չէ օգտագործել որեւէ այլ անգամ, նույնիսկ իր՝ օգտագործողի կողմից, հետեւաբար՝ նաեւ ծածկագիրը գողացողի: Աշխարհում կան նման լուծում առաջարկող այլ կազմակերպություններ, սակայն CRYPTOCard-ի լուծումները տեխնիկապես ավելի տարբեր են եւ առաջարկում են սպասարկման ու վերահսկման ամբողջական ու ընդգրկուն համակարգ:

CRYPTOCard ընկերությունը տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության ծառայություններ է մատուցում ավելի քան 70 երկրներում, աշխարհի մեծագույն եւ ամենատարբեր ոլորտներում գործող ընկերություններին:

Հայաստանում այժմ CRYPTOCard-ի լուծումներն է առաջարկում «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունը : Ինչպես հավելեց Մայք Էդվարդսը, «CRYPTOCard-ն ուրախ է համագործակցել այնպիսի կազմակերպության հետ, ինչպիսին Ապագա Թեքնոլոջիսն է, որն արդեն բավական փորձառություն ունի հայաստանյան շուկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման ոլորտներում»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---