Ընթացիկ տարվա սեպտեմբերին բելգիացի ձեռնարկատերերը կայցելեն Հայաստան14 մայիսի 2010 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆան Դե Լոքերին: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը` ինչպես Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության ու ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակներում, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Դեսպան Դե Լոքերը մասնավորապես անդրադարձ է կատարել Բելգիայի Վալոնիայի Արտահանման Գործակալության /AWEX/ և հայ-բելգիական առևտրի պալատի ներգրավմամբ իրականացվող ԱրմենՎալ ծրագրին և տեղեկացրել, որ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսվում է բելգիացի գործարարների այցը Հայաստան: Նա նաև անդրադարձավ Հայաստանում ուռուցքաբանության և միջուկային բժշկության զարգացման աջակցության նախագծին: Խոսելով առողջապահության բնագավառում հայ-բելգիական համագործակցությունից` Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Փափազյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Բելգիայի հետ համագործակցությամբ և նշել, որ ուռուցքաբանության ոլորտում ցանկալի կլինի նաև բելգիացիների փորձի և գիտելիքների փոխանցումը հայ մասնագետներին: Նա դեսպանին ծանոթացրել է նաև Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Հանդիպման ավարտին Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հյուրին հակիրճ ներկայացրել է Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակը, տնտեսության տարբեր ոլորտների աճի տեմպերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը և այլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |