ԱՄՆ-ն մինչև 2013 թվականը 50 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն կցուցաբերի Հայաստանին

ԱՄՆ-ն մինչև 2013 թվականը 50 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն կցուցաբերի Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ի նիստում հավանություն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ «Մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի ծրագրի շուրջ» օժանդակության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 1961 թվականի Օտարերկրյա օժանդակության ակտով նախատեսված «Առավել մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատված» գործառնական նպատակի իրականացման նպատակով տրամադրում է 7,7 մլն ԱՄՆ դոլարը չգերազանցող արժեքով դրամաշնորհ` երեք ծրագրային ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, ֆինանսական հատվածի աջակցություն, ենթակառուցվածքներ:

Նպատակի իրականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2013 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ ՄԶԳ ընդհանուր նախատեսվող ներդրումը կկազմի 30 մլն ԱՄՆ դոլար, որը կտրամադրվի հետզհետե աճող մասերով:

Բացի դրանից, Ներսես Երիցյանի խոսքով, երկու կառավարությունների համագործակցությունը կիրականացվի նաև առողջապահության ոլորտում: ԱՄՆ կառավարության և Հայաստանի կառավարության միջև կստորագրվի «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագիր: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 1961 թվականի Օտարերկրյա օժանդակության ակտով նախատեսված «Առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների արդյունավետության բարձրացման» գործառնական նպատակի իրականացման նպատակով տրամադրում է 3 մլն ԱՄՆ դոլարը չգերազանցող արժեքով դրամաշնորհ` Բնակչության խոցելի մասի համար առողջապահական, սոցիալական և տնտեսական ծառայությունների մատուցման և պաշտպանության ծրագրային ուղղություններով:

Նպատակի իրականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2013 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ ՄԶԳ ընդհանուր նախատեսվող ներդրումը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար, որը կտրամադրվի հետզհետե աճող մասերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---