Ամերիաբանկի ի լիզինգային պորտֆելը զբաղեցնում է Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր լիզինգային պորտֆելի քառորդը13 օգոստոսի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընթացիկ տարվա երկու եռամսյակի ընթացքում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 187 տոկոս-ով: Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի` յուրաքանչյուր տարի զգալիորեն մեծացնելով շուկայում իր մասնաբաժինը: Դեռևս 2009թ. տարեվերջին Ամերիաբանկը գրավում էր ՀՀ բանկային համակարգի լիզինգի ընդհանուր պորտֆելի 7 տոկոս, սակայն 2010թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բանկի մասնաբաժինը շարունակաբար աճեց` համապատասխանաբար կազմելով ընդհանուր պորտֆելի 10 տոկոս և 18.4 տոկոս, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: 2010թ. տարեսկզբին Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պորտֆելը կազմում էր 383 մլն դրամ: 2010թ. առաջին եռամսյակի տվյալներով պորտֆելի աճը կազմել է 44 տոկոս (553մլն ՀՀ դրամ) տարեսկզբի համամետությամբ, իսկ արդեն երկրորդ եռամսյակին` 99 տոկոս (1099մլն ՀՀ դրամ) առաջին եռամսյակի համեմատությամբ: Ամերիաբանկը մտադիր է շարունակել լիզինգային ծառայությունների ակտիվ առաջխաղացումը հայաստանյան շուկայում: Արդեն 2010թ.ի օգոստոսի 12-ի դրությամբ լիզինգի պորտֆելը 4.9 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը, որը կազմում է 1861 մլն ՀՀ դրամ (5 մլն ԱՄՆ դոլար), այսինքն` մոտավորապես ՀՀ բանկային համակարգի լիզինգի պորտֆելի քառորդը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |