Երևանում կկայանա Առևտրային արբիտրաժային ծառայությունների զարգացմանը նվիրված աշխատաժողով20 սեպտեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արբիտրաժային ծառայությունների ուժեղացում` տեխնիկական աջակցում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հովանու ներքո« ծրագիրն իրականացնող Grigoryan & Partners իրավաբանական գրասենյակը և Միջազգային ու Համեմատական Իրավունքի Բրիտանական Ինստիտուտը կազմակերպում են «Առևտրային Արբիտրաժային Ծառայությունների Զարգացումը Հայաստանում» հատուկ աշխատաժողով: Ինչպես հաղորդում է Grigoryan & Partners-ի մամլո ծառայությունը, աշխատաժողովի հիմնական նպատակն է վերլուծել արտասահմանյան լավագույն փորձը և առաջարկել առևտրային արբիտրաժի զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 60 փորձագետներ, որոնց թվում` հայտնի իրավաբաններ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից: Աշխատաժողովին ելույթ են ունենալու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տարբեր պետական կառույցների, մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք: Աշխատաժողովին հիմնական զեկույցներ են ներկայացնելու առևտրային արբիտրաժի ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Բեյքեր ընդ ՄաքՔենզի միջազգային իրավաբանական գրասենյակի արբիտրաժային խմբի համանախագահ պրն Գրանտ Հանեսյանը և Փարիզ II Պանթեոն-Ասաս համալսարանի պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը: Աշխատաժողվի նպատակն է նաև նպաստել առևտրային արբիտրաժի բարեփոխումներին Հայաստանում` օրենսդրական փոփոխությունների և արբիտրաժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու միջոցով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |