2010 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում 6,8 մլն լիտր կոնյակ է արտադրվել30 սեպտեմբերի 2010 - 14:21 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 6,8 մլն լիտր կոնյակ, ինչը 36,6%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 5,9 մլն լիտր օղի, ինչը 19,8%-ով պակաս է 2009 թ. հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-օգոստոսին արտադրվել է 2,7 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 2,1 մլն լիտրի փոխարեն (31,6%-ով ավելի): Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11,6 մլն լիտր գարեջուր, ինչը 49,7%-ով ավելի է 2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 28,9%-ով` կազմելով 146,2 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-օգոստոս ամիսներին կրճատվել է 1,9%-ով` կազմելով 22,9 մլն լիտր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |