Մելինե Դալուզյան.2,5 րոպե ծանրորդի հետ18 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Երկու ժամ ծանր մարզվելուց հետո Մելինե Դալուզյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի բլից հարցերին` տալով կարճ, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Ես մտածում էի, որ դահլիճում միայն մեկ ծանրաձող կլինի, բայց մտա ու մի քանի հատ էր: Սա ինձ համար շատ զարմանալի էր: Ինձ թվում էր, որ միանգամից կարողանալու եմ բարձրացնել ծանրաձողը ու գնացի թարս բռնեցի: Երևի սա է իմ առաջին հիշողությունը: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այո: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Մեր Գյումրին փոքր է ու տաքսիով մի տեղ գնալը 500 դրամ է, միկրոավտոբուսում էլ ծանոթներն այնքան շատ են… Միևնույն է, դրամային տարբերությունը շատ չի լինելու, ու օգտվում եմ տաքսիից (ծիծաղում է): Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Մի շաբաթ առաջ 750 դրամով եմ տեսել:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո, հենց հիմա սենյակումս դրած է: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Չգիտեմ: Ուշադիր էլ չեմ եղել, դու ասացիր նոր մտածեցի այդ մասին: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում մարդկանց մեջ: Որ ոնց կարող է մարդ եկու հոգու կռվեցնել ու մեջից չոր դուրս գալ: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Եթե Ծաղկաձորի հետ համեմատեմ Լոնդոնը` անձրևը երևի: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Ես շատ քիչ եմ նայում հեռուստացույց: Բայց հիմնականում հումորային, թեթև ծրագրեր եմ նայում: Ո՞վ է առաջին հայ ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոնը: Մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Վերջին` Պեկինի խաղերի, երբ մեր մարզիկները միայն բրոնզ բերեցին: Քո սիրած մուլտֆիլմը: «Ռիո»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Ճիշտն ասած չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Տունը: Երբ ես փոքր էի երազում էի… Սպորտում հաջողություններ ունենալու մասին: Իմ անունը դրել են Մելինե, որովհետև… Հորաքույրս է այդպես ուզել: Ես սիրում եմ գումար ծախսել… Սպորտայի հագուստի և ուտելիքի վրա: Ինձ խենթացնում է, երբ … Չեմպիոն եմ դառնում: Բոլորից համեղ պատրաստում է … Մայրիկս:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Մելինե Դալուզյան Ծանրորդ Մելինե Դալուզյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 20-ին Լենինականում (Գյումրի): Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր: 2005-ից միջազգային կարգի սպորտի վարպետ է: | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |