Անդրանիկ Հակոբյան.2,5 րոպե բռնցքամարտիկի հետ19 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Անդրանիկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին պատասխանեց իր ընտանիքի հետ Ծաղկաձորում առավոտյան մարզվելուց և զբոսանք անցկացնելուց հետո: Նա, ինչպես միշտ, շատ անկեղծ էր և ուրախ: Բռնցքամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Երբ 2001 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այդքան էլ չէ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Շատ վաղուց, մոտ 6-7 տարի առաջ: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: 800 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո, կծու չիփսեր: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Որ կողքիններին չնայեն (ծիծաղում է): Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: Չգիտեմ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Որ ասում են պատրաստ կլինեն 5 րոպեից, բայց մոտ կես ժամ ստիպված ես լինում սպասել: Ի՞նչ տարբերություններ ունեն հայերն ու անգլիացիները: Անգլիացիները շատ պպարտաճանաչ են են, ինչը չես ասի հայերի մասին: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «32 ատամ»: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008 թվականին Պեկինի խաղերում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին», աղջիկս էլ է սիրում, միասին նայում ենք: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Երկար ժամանակ է հավաքի եմ ու չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքիս:
Երբ ես փոքր էի, երազում էի… Դառնալ աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն: Իմ անունը դրել են Անդրանիկ, որովհետև… Պապիկիս անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Խնջույքների ու նվերների վրա: Ինձ խենթացրել է… Վատիկանի ճարտարապետությունը: Բոլորից համեղ պատրաստում է …. Կինս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |