Հովհաննես Վարդերեսյան.2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ20 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Չնայած երկար ու դժվար մարզումից հետո Հովհաննես Վարդերեսյանը հոգնածության պատճառով դժվարանում էր պատասխանել PanARMENIAN.Net-ի հարցերին, բայց նրան օգնության հասավ անձնական մարզիչը: Ներկայացնում ենք մեր հերթական բլից-հարցազրույցը Օլիմպիական խաղերի մասնակցի հետ: Բնութագրիր քեզ: Կամային ըմբիշ եմ, բայց ամենակարևորն ինձ համար լավ մարդ լինելն է: Շատ եմ սիրում ընկերներիս ու սիրում եմ նրանց օգնել: Ի՞նչ սովորություններ ունես: Սիրում եմ երեկոյան զբոսնել, քանի որ այդպես հանգստանում եմ: Քո ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ` նպատակասլաց եմ ու ամեն ինչ անում եմ, որ հասնեմ իմ ուզածին: Իսկ թույլը: Երևի, որ շուտ եմ բռնկվում: Քո սիրած երգը: Հայկական երաժշտություն եմ սիրում լսել: Տեղ, որտեղ լիովին հանգստանում ես: Բնության գրկում: Քո ամենամոտ ընկերը: Ըմբիշ Արման Պապյանը: Ի՞նչ է ընկերությունը: Շատ թանկ ու անփոխարինելի բան է: Միշտ մարդ կարիք է ունենում ընկերների, ու ես շատ եմ սիրում իմ ըկներներին, որոնք ինձ համար անփոխարինելի են: Ինչ երբեք չես անի: Չեմ դավաճանի ընկերներիս ու հայրենիքս: Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել: Որ մենամարտի ժամանակ հնարքս չի ստացվում, շատ եմ բարկանում: Իսկ կյանքում հանգիստ մարդ եմ: Դու դարձել ես ըմբիշ, որովհետև… Այլ կերպ չէր կարող լինել: Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր… Չափից շատ բարի են: Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է… Միայն հաղթանակի մասին: Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան… Դառնալ Օլիմպիական չեմպիոն, ունենալ երջանիկ ընտանիք ու ապահով կյանք:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Հովհաննես Վարդերեսյան 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 12-ին Երևանում: Կարիերան սկսել է Երևանի «Դինամո» մարզադպրոցում, որտեղ մարզվում է մինչև այսօր: | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |