Հռիփսիմե Խուրշուդյան.2,5 րոպե ծանրորդի հետ23 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Հռիփսիմե Խուրշուդյանը շատ ուրախ և անմիջական է և այդկերպ էլ պատասխանել է PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին: Մարզման ժամանակ Հռիփսիմեն մի քանի տոննա քաշ էր բարձրացրել, բայց հարցազրույցի ժամանակ ընդհանրապես չէր զգացվում նրա հոգնածությունը: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Առաջին անգամ, երբ մտել եմ մարզադահլիճ, շատ եմ վախեցել ծանրաձողից: Այն ժամանակ անձնական քաշս 37 կգ էր ու փորձեցի բարձրացնել այն: Բոլորը ծիծաղեցին,կարծելով, որ չեմ դիմանա ծանրությանը: Բայց ես ապացուցեցի, որ ես Հռիփսիմեն եմ: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այո: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: 3 տարի առաջ, հետո մեքենա եմ գնել: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ (ծիծաղում է): Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո, շատ եմ սիրում կծու չիփս: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Վայ, երևի բնազդաբար: Ես շատ բարձր եմ փռշտում (ծիծաղում է): Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: 80 կգ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ: Ես ծանրորդ տղաների հետ եմ շփվում, լավ ու հավասարակշռված տղաներ են: Հա, հիշեցի, գլուխ գովելը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չգիտեմ: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Վիտամին ակումբը»: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Յուրի Վարդանյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008-ին: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Ուշադրություն չեմ դարձրել: Երբեմն ես կարոտում եմ… Ծնողներիս: Երբ ես փոքր է, երազում էի… Օլիմպիական չեմպիոն դառնալ: Իմ անունը դրել են Հռիփսիմե, որովհետև… Սրբի անուն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Կանացի պարագաների վրա: Ինձ խենթացնում է, երբ …. Ինձ հունից հանում են: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |