Անահիտ Բարսեղյան.2,5 րոպե լողորդի հետ26 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - 16-ամյա Անահիտ Բարսեղյանը չնայած հարցազրույցի սկզբում փոքր-ինչ ամաչում էր, բայց անմիջական ու թեթև մթնոլորտը ստիպեց նրան բացվել ու անկեղծանալ PanARMENIAN.Net-ի հետ: Լող հետ կապված քո առաջին հիշողությունը: Վախը: Ես շատ էի վախենում ջրից, բայց մի քիչ տանջվելուց հետո անցավ այդ զգացողությունը: Քո ձեռագիրը գեղեցիկ է: Չէ երևի: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Ծաղկաձոր գալուց առաջ: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Ճիշտն ասած չգիտեմ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Երևի այդպես ավելի լավ են փռշտում (ծիծաղում է): Նյարդային համակարգն է երևի այդպես կառուցված: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ: Որ ասում են 5 րոպեից կլինեմ, իսկ իրականում գալիս են 20 րոպեից ոչ շուտ: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Կարծում եմ ոչ մի ընդհանուր գծեր չկան:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Վիտամին ակումբը»:
Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Չգիտեմ:
Քո նախընտրած հանգստի տարբերակը: Տանն եմ սիրում հանսգտանալ:
Քո սիրած մուլտֆիլմը: Մուլտֆիլմեր չեմ նայում:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Չեմ տեսել:
Երբեմն ես կարոտում եմ… Ընկերներիս: Երբ ես փոքր էի երազում էի… Երազանքներ չեմ ունեցել: Իմ անունը դրել են Անահիտ, որովհետև… Տատիկս է այդպես ուզել: Ես սիրում եմ գումար ծախսել… Պետքական իրերի վրա: Ինձ խենթացնում է, երբ… 100 հատ 100 մետր եմ լողում (ծիծաղում է):
Բոլորից համեղ պատրաստում է … Մայրիկս:
Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Անահիտ Բարսեղյան Լողորդ Անահիտ Բարսեղյանը ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում: Երեք տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան: Լողով սկսել է զբաղվել 7 տարեկանից իր հոր` Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ, նախ Ծերեթելիի սպորտդպրոցում, ապա Պոլիտեխնիկ ինստիտուտի լողավազանում: 2005 թվականից մինչև այսօր մարզվում է «Նեպտուն» լողավազանում: Այսօր նրան մարզում է Արման Վահանյանը: | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |