Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան..Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը19 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո PanARMENIAN.Net-ը հանդիպել է Հայաստանի հավաքականի այլ խաղացողների հետ և շարունակելու է նրանց հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ընթերցողները կարող են ծանոթանալ հարձակվող Էդգար Մանուչարյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որոնք պատմում են ռուսների դեմ խաղում իրենց ապրումների, մեքենաների պարտադիր ապահովագրության կարևորության, ֆիլմերի մասին, որոնք սիրում են դիտել և խորհուրդ են տալիս դիտել մեր ընթերցողներին, ինչպես նաև պատասխանում են միմյանց մասին հարցերին: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին հանդիպումը մեր հավաքականն անցկացրել է Իռլանդիայի դեմ, իսկ վերջինը` Ռուսաստանի: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղերի մասին: Դավիթ. Իռլանդացիների հետ խաղը մեկնարկային էր, և մրցակիցը շատ անհարմար էր մեզ համար: Մեր հավաքականի համար ավելի հեշտ է խաղալ Սլովակիայի հավաքականի դեմ, որը մեզ նման ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ, քան իռլանդացիների հետ: Ռուսաստանի հետ խաղը շատ լարված էր, դրան գումարվել էր նաև խաղի շուրջ ստեղծված հսկայական իրարանցումը, որը, իմ կարծիքով, չափից շատ էր: Էդգար. Իռլանդիայի դեմ առաջին խաղում մենք չէին գիտակցում, որ կարող ենք ցույց տալ գեղեցիկ և հաղթական խաղ: Բայց լավ հանդես եկանք, որից հետո բոլոր խաղերում զգացինք, որ առաջընթաց ենք ապրում: Բայց ահա Ռուսաստանի հավաքականի դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, քանի որ յուրաքանչյուր վաստակած միավոր խմբում լավ տեղ զբաղեցնելու մեծ շանս է տալիս: Էդգար, դու ռուսների դեմ խաղում փոխարինման դուրս եկար, իսկ դու, Դավիթ, հետևում էիր խաղին Գերմանիայից, որտեղ բուժվում էիր վնասվածքից հետո: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է ակնկալել Սանկտ-Պետերբուրգում կայանալիք պատասխան խաղից: Դավիթ. Ինձ համար շատ դժվար էր խաղը հեռուստացույցով դիտելը: Սլովակիայի և Անդորրայի հետ հանդիպումներին ես հետևել եմ տրիբունայից և թեկուզ այդ կերպ տղաների հետ էի: Իմանալով մեր հավաքականի իրական ուժը` կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեմ մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ: Իսկ պատասխան խաղից ակնկալում եմ միայն 3 միավոր: Էդգար. Ինձ համար դժվար էր հետևել իմ ընկերների խաղին պահեստայինների նստարանին նստած: Մենք ցանկանում էինք օգնել և ինչ-որ բանով օգտակար լինել: Ռուսաստանի հավաքականն անպարտելի թիմերից չէ, և Սանկտ Պետերբուրգում կարելի է դրական արդյունքների հասնել: Հիշո՞ւմ եք, թե երբ եք նշել ձեր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, և գործընկերներից ո՞վ է թիմում ձեզ օգնել: Դավիթ. Հավաքականի համար առաջին խաղը ես անցկացրել եմ Կիպրոսում Լատվիայի հավաքականի դեմ, խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այդ օրը հավաքականում մի քանի նորեկներ կային՝ Արսեն Բալաբեկյանը, Սարգիս Կարապետյանը և Արտակ Դաշյանը, բոլորը մեզ շատ օգնել են, և մեզ մոտ ոչ մի լարվածություն չի զգացվել, և մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրել: Էդգար. Եթե չեմ սխալվում, ես իմ նորամուտը նշել եմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2003-ին ընկերական խաղում: Այդ ժամանակ ես 17 տարեկան էի, և իհարկե, հուզվում էի, բայց ինձ հաջողվեց հուզմունքս հաղթահարել: Շատերին թվում է, որ մարզիկ լինելը շատ հեշտ է, բոլորը ճանաչում և սիրում են քեզ, բայց իրականում ի՞նչ է տալիս ուշադրության կենտրոնում լինելը և ի՞նչ եք սովորաբար ստիպված լինում զոհաբերել: Դավիթ. Իհարկե, մարզիկները շատ դժվար, բայց միևնույն ժամանակ հաճելի կյանք ունեն: Եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, շատ բաներ պետք է զոհաբերես: Երբեմն չես կարող հանդիպել ընկերներիդ հետ, ժամանակ անցկացնել այնպես, ինչպես ուզում ես: Խաղից առաջ պետք է տանը մնաս, չօգտագործես ֆասթ-ֆուդ, կոկա-կոլա կամ ոգելից խմիչքներ: Կարծում եմ, եթե ամեն ինչ չափի մեջ անես, կարող ես հասնել արդյունքի: Էդգար. Ֆուտբոլիստի կյանքը հաճելի է, բայց միևնույն ժամանակ դժվար: Ֆուտբոլի լավ կողմն այն է, որ համառ աշխատանքի դեպքում դու շատ բանի կարող ես հասնել, իսկ վատ կողմը, որ ֆուտբոլում կարելի է բազմաթիվ վնասվածքներ ստանալ: Բայց ֆուտբոլիստը պետք է առանձնանա տարաբնույթ դժվարությունները հաղթահարելու կարողությամբ; Նկարագրեք ֆուտբոլիստի օրը, ինչպե՞ս է այն սկսվում: Դավիթ. Ամեն ինչ կախված է սովորույթներից և յուրաքանչյուր մարդու կենսակերպից: Անձամբ ես փորձում եմ շուտ արթնանալ և շուտ պառկել քնելու: Միշտ նախաճաշում եմ, մեծ ուշադրություն եմ դարձնում սնունդին,մարզվում եմ, հանգստանում, իսկ երբ ազատ ժամանակ է լինում, հանդիպում եմ ընկերներիս հետ և փորձում հանգստանալ: Էդգար. Իհարկե, օրը սկսվում է մարզումներից: Շատ հաճախ ես առանձին եմ մարզվում, աշխատում եմ սխալներիս վրա և փորձում բարելավել իմ խաղային որակները: Երբեմն էլ ուղղակի հանգստանում եմ: Ձեր ընտանիքի անդամներից ո՞վ է ձեզ խորհուրդներ տալիս կամ քննադատում ձեր խաղը: Դավիթ. Իմ ամենամեծ քննադատը հայրս է, իսկ հիմա նրան միացել է նաև կրտսեր եղբայրս, նա ինձ խորհուրդներ է տալիս և միշտ պնդում, որ ես խաղում եմ իմ հնարավորությունների 60 տոկոսի չափով: Էդգար. Ինձ խորհուրդներ տալիս է մայրս, քննադատում՝ հայրս: Դուք եղել են տարբեր երկրներում, ձեր կարծիքով, Հայաստանն ինչո՞վ է տարբերվում այլ երկներից: Դավիթ. Հայաստանում մարդիկ հաճախ են խառնվում ուրիշների կյանքին, դա էլ, իմ կարծիքով, ամենամեծ տարբերությունն է: Էդգար. Հյուրընկալությամբ: Արտասահմանում ուրիշ մտածողություն է: Ես 6 տարի ապրել եմ Եվրոպայում, բայց դա չի ազդել ինձ վրա, իմ հայացքները չեն փոխվել: Ի՞նչ է մտնում ձեր ճաշացուցակի մեջ, ի՞նչ եք սիրում ուտել հավաքների ժամանակ և տանը: Դավիթ. Շատ եմ սիրում լազանյա, բայց ընդհանրապես ես սիրած ճաշատեսակներ չունեմ: Հավաքների ժամանակ ուտում եմ այն, ինչ մյուսները: Էդգար. Հավաքների ժամանակ բոլորս միանման ուտելիք ենք ուտում, իսկ ընդհանրապես սիրում եմ հայկական և ասիական խոհանոցները: Ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիք անպայման դիտել մեր ընթերցոցներին: Դավիթ. Հավանաբար, «Հիշիր ինձ»: Էդգար. Վերջին ֆիլմերից մեկը, որը դիտել եմ և շատ է դուրս եկել, «Էքսպերիմենտն» է, և դա խորհուրդ կտայի դիտել: Իսկ ո՞վ է ձեր սիրած դերասանուհին: Դավիթ. Ինձ դուր է գալիս Քեյթ Բեքինսեյլը, նրան համարում եմ ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Էդգար. Սիրում եմ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը: Սիրո՞ւմ եք գնումներ կատարել և շա՞տ ժամանակ եք հատկացնում դրան: Դավիթ. Եթե ինչ-որ բան դուրս գալիս է, իսկույն գնում եմ, բայց սովորաբար հատուկ չեմ գնում գնումների: Էդգար. Սիրում եմ խանութներ այցելել և նոր իրեր գնել, բայց դրան շատ ժամանակ չեմ հատկացնում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանում գործում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն: Դավիթ. Դրական, ավտովթարներից հետո տհաճ վեճեր չեն լինի: Էդգար. Կարծում եմ, որ դա պարտադիր է, քանի որ բոլոր երկրներում կա նման օրենք: Կա՞ ինչ որ հեռուստատեսային հաղորդում, որին միշտ հետևում եք: Դավիթ. Սովորաբար, երբ այս կամ այն հաղորդումը դիտում են ընտանիքիս մյուս անդամները, ես միանում եմ նրանց, բայց նախընտրելի հաղորդումներ չունեմ: Էդգար. Երբ ազատ եմ, սիրում եմ դիտել «Երևանը» և «Կարգին հաղորդումը»: Ի՞նչ է ձեր շան անունը: Դավիթ. Ես շուն չունեմ (ծիծաղում է): Էդգար. Դեզի: 2010-ի աշխարհի առաջնությունը երեք հիմն է ունեցել, ո՞րն է ձեզ ամենից շատ դուր եկել: Դավիթ. «Waving flag» և «Waka-Waka»: Էդգար. Ինձ շատ դուր է գալիս Շակիրայի «Waka-Waka» երգը: Կարո՞ք եք հիշել Անդորրայի հավաքականի մարզչի անունը, որը մի խմբում հանդես է գալիս մեր հավաքականի հետ: Դավիթ. Ոչ, չեմ հիշում: Էդգար. Անկեղծ ասած, ինձ առաջին անգամ են նման հարց տալիս (Կոլդո Ալվարես` խմբ. դիտ.): «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից ո՞վ է 1972-ին դարձել Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Դավիթ. Արկադի Անդրեասյանը և Հովհաննես Զանազանյանը: Էդգար. Զանազանյանը և Անդրեասյանը: Իսկ հիմա, տղաներ, պետք պատասխանեք միմյանց մասին հարցերին: Դավիթ, քանի՞ տարեկան էր Էդգարը, երբ սկսեց հանդես գալ հոլանդական «Այաքսում» և ո՞ր լեգենդար ակումբի դեմ անցկացրեց առաջին ընկերական խաղը: Դավիթ. Հավանաբար 16-17 տարեկան, իսկ ակումբը կարծես թե «Բարսելոնան» էր (18 տ՝ խմբ. դիտ.): Քանի՞ խաղ է ազգային հավաքականի կազմում անցկացրել Էդգարը և քանի՞ գոլ է խփել: Դավիթ. Խփել է 5 գոլ, բայց խաղերի քանակը չեմ հիշում (26 խաղ՝ խմբ. դիտ.): էդգար, ե՞րբ է ծնվել Դավիթը: Էդգար. 1990-ին, բայց օրը չեմ հիշում: Հայաստանի Սահմանադրության օրը: Էդգար. Ուրեմն հունիսի 5-ին: Ո՞ր թիմի դեմ է Դավիթը նշել նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում, երբ դաշտում քեզ է փոխարինել: Էդգար. Բելառուսի դե՞մ: Եթե իմանայի, որ նման հարցեր եք տալու, կպատրաստվեի (ծիծաղում է): Չէ, հիշեցի, Լատվիայի դեմ: Եվ վերջին հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ԵԱ խմբային փուլը հաղթահարելու մեր հավաքականի շանսերը: Դավիթ. Բոլորը տեսել են, որ մենք շատ լավ հավաքական ունենք, և ոչ մի արդարացում չի օգնի, եթե մենք չկարողանանք դուրս գալ խմբից: Մինչև այդ խոսում էին, որ խմբում երրորդ կամ չորրորդ տեղը լավ արդյունք է, իսկ հիմա ուղղակի պահանջում են դուրս գալ Եվրոլպայի առաջնություն: Էդգար. Շատերը կարծում են, որ անհնար է դուրս գալ ԵԱ եզրափակիչ փուլ, բայց ես այդպես չեմ մտածում: Եթե Լատվիայի հավաքականը խաղացել է Եվրոպայի առաջնությունում, ապա ինչո՞ւ մենք չենք կարող դա անել: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |