3 օրում Apple-ը վաճառել է 1 միլիոն iPhone 3GS հեռախոսներ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը հունիսի 21-ին Apple ընկերությունը վաճառել է 1 միլիոն iPhone սմարթֆոներ: Այդ մոդելը վաճառքի է հանվել հունիսի 19-ին: Apple-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբեն ընդգծում է, որ iPhone ընտրած գնորդներն այն ավելի հայտնի են դարձնում: Նա կարծում է, որ այդ սմարթֆոնի հաջողության պատճառներից մեկը App Store-ում 50 հազար հավելվածներն են:



Առաջինը Apple iPhone 3GS կարողացել են գնել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ռուսաստանում եւ տասնյակ այլ երկրներում այն կհայտնվի 2009-ի օգոստոսի վերջին: iPhone 3GS-ը ներկայացվել է ընթացիկ տարվա հունիսի 8-ին: Նա մի շարք առաջադրանքներ իր նախորդներից երկու անգամ արագ է կատարում եւ ընկերության կողմից ներկայացվում է որպես Apple-ի ամենաարագ սմարթֆոն:



ԱՄՆ-ում iPhone 3GS օպերատորի հետ պայմանագիր կնքելիս այն 16 գեգաբայթ հիշողությամբ արժի 199 դոլար: 32-գեգեբայթանոց հիշողությամբ մոդելի գինը 100 դոլարով ավել է,- հաղորդում է lenta.ru-ն:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---