Հայաստանյան Unitel պրովայդերը միացել է Telsell էլեկտրոնային վճարային համակարգին

PanARMENIAN.Net - Հայաստանյան Unitel պրովայդերը միացել է Telsell էլեկտրոնային վճարային համակարգին: Այսուհետ Unitel-ի ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել Telsell էլեկտրոնային վճարային համակարգի ցանկացած կետում` Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում:



Վճարային տերմինլաների միջոցով վճարում կատարելիս, Unitel համակարգում գրանցված բաժանորդները, կկարողանան մարել միջազգային զանգերի պարտքերը 10 տոկոս զեղջով:



Վճարման գործընթացը տեւում է մեկ րոպեից ոչ ավել, իսկ կոմիսիոն վարձավճարներ չեն գանձվում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---