ԱրմենՏելը հայտարարել է «Beeline Բոնուս» նոր նախագծի գործարկման մասին12 օգոստոսի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) մեկնարկում է նոր նախագիծ «Beeline Բոնուս» բջջային ցանցի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար: Բոնուսը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին: Այն կարելի է օգտագործել ներցանցային ձայնային ծառայությունների համար այն օրացուցային ամսվա ընթացքում, որի սկզբին բոնուսը տրամադրվել է: Չօգտագործված բոնուսային րոպեները հաջորդ ամիս չեն տեղափոխվում: Կանախավճարային համակարգի բաժանորդներին Բոնուսային րոպեները տրամադրվում են նախորդ ամսվա ընթացքում բջջային կապի ծախսերի համար /ներառյալ ԱԱՀ/, ինչպես նաեւ կախված քարտի ակտիվացման ժամկետից: Հետվճարային համակարգի բաժանորդներին բոնուսային րոպեները տրամադրվում են հաշվետու ամսին նախորդող ամսվա ընթացքում բջջային կապի համար կատարված ծախսերի`ներառյալ բաժանորդային վճար /ներառյալ ԱՀՀ/, եւ կախված քարտի ակտիվացման ժամկետից: Բոնուսները բաժանորդին տրամադրվում են բջջային հեռախոսից բոլոր վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից: Բոնուսները չեն տրամադրվում կանխավճարային համակարգի «Ազատ շփում», «Խոսիր» եւ «Երեխաներ» սակագնային փաթեթների բաժանորդներին, ինչպես նաեւ «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» շարժական ինտերնետի սակագնային փաթեթների բոլոր բաժանորդներին: Հետվճարային համակարգի բաժանորդներին, որոնք բոնուսի տրամադրման պահին գտնվում է «Suspend» կարգավիճակում, բոնուս չի տրամադրվում, հաղորդվում է ընկերության կայք-էջում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |