ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում 7 սեպտեմբերի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Երեւանի պետական համալսարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրեց բիզնեսի հաջողակ ռազմավարության եւ ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին:«Ուրախ ենք նորից հանդիպելու համալսարանի ուսանողներին` մեր երկրի ապագային: Մենք նաեւ ուրախ ենք, որ շատ ընկերություններ այսօր հետեւում են մեր օրինակին, որովհետեւ մենք միշտ կոչ ենք արել միանալ մեզ այս հարցում եւ ահա, վերջապես, մեր կոչն իրականություն է դառնում: Հայաստանն ուժեղ է մասնավոր սեկտորի այն ներկայացուցիչներով, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքը եւ փորձը ծառայեցնել կրթության նպատակներին. մենք հավատում ենք դրան եւ հենց այդպես էլ վարվում ենք»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «Պատահական չէ, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջատար բջջային օպերատորն է. դա քրտնաջան աշխատանքի եւ, իհարկե, այս երկրի ապագայի հանդեպ հավատի արդյունք է: Մենք պատրաստ ենք շարունակել օգնության ձեռք մեկնել հասարակությանը եւ դրա ամենատարբեր սեկտորներին եւ բաց գիրք դառնալ նրանց համար: Այսպիսին պետք է լինի այն պատասխանատու կորպորատիվ քաղաքացին, որին մենք հավատում ենք»,- հավելեց Յիրիկյանը: Դասախոսության հիմնական թեմաներից էր շարունակական նորարարության` այդ թվում առավել ժամանակակից ցանցի ապահովման եւ մատուցվող նոր ծառայությունների, դերը ընկերության աշխատանքի ընդհանուր արդյունավետության համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |