Հայաստանի ՏՏ ոլորտի ղեկավարները համաձայնության եկան հայկական բուհերի հետ

PanARMENIAN.Net - Աղվերան քաղաքում ավարտվեց ՏՏ ոլորտի ղեկավարների «առանց փոխկապների» երկօրյա հանդիպման առաջին օրը: Ֆորումը ամբողջովին նվիրված էր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը կրթական հարցերում: Նպատակը `ոչ պաշտոնական միջավայրում Հայաստանի համար այդ ոլորտում արդիական հարցերի քննարկումն է: Մասնավորապես, Հայաստանի կրթությանը վերաբերվող խնդիրների զեկույցներով եւ առաջարկություններով այսօր ելույթ ունեցան`Հայասատանի տնտեսության նախարարության տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, «Կազմակերպությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Synopsys Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Virage Logic սարքերում տեղադրված հիշոցության քարտերի վերականգման եւ թեստավորման ծրագրի տնօրեն Սամվել Շուքուրյանը եւ UITE ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: Հայաստանի կրթական հիմնարկներից միջոցառմանը մասնակցեցին տարբեր բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Հայասատանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղղաշյանը, Հայաստանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը եւ Ռոա-Հայկական սլավոնական համալսարանի ուսմումնական գծով պրոռեկտոր ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը:



Մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին այն բանի վրա, որ Հայաստանի համալսարաններում պետպատվերի հասկացությունը կորցրել է իր նշանակությունը եւ այսօր ընկալվում է որպես միայն սոցիալական բնույթ ունեցող տերմին, հատկապես` թե քանի ուսանող կսովորի պետության հաշվին, եւ, ոչ թե քանի շրջանավարտի է պետությունը մտադիր ընդունել աշխատանքի: ՏՏ սեկտորի առաջնորդները առաջարկեցին վերականգնել նախապես բուհ դիմելու ավանդույթը, համաձայն որի դեռ ուսումը ավարտելուց առաջ ուսանողներին առաջարկել անցնել պրակտիկա, որպեսզի հետագայում անհրաժեշտ կադրեր գտնվեն: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նաեւ հանդես եկան նախաձեռնությամբ` բուհերի հետ համատեղ մշակել տեղեկատվատեխնիկական ուսումնական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ՏՏ ոլորտի շուկայի համաշխարհային մակարդակին:



Իր հերթին, բուհերի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցել երիտասարդ մասնակիցների պատրաստման ծրագրի իրականացմանը:



ՏՏ կազմակերպությունների «առանց փոխկապների» հանդիպումները անցնում են UITE-ի նախաձեռնությամբ` տարին մի քանի անգամ, ՏՏ ոլորտի արդի հարցերի քննարկման եւ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար :
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---