«ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառը կմեկնարկի մարտի 3-ին

PanARMENIAN.Net -
2009թ. դեկտեմբերի 21-25 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրեց «ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառի առաջին (պիլոտային) փուլը, որի շրջանակներում մասնակից ընկերությունները շրջեցին Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքներում (Չարենցավան, Հրազդան, Սեւան, Դիլիջան, Իջեւան ուղղությամբ)` կայանելով եւ ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր:



Այժմ` մարտ ամսին, ԻՏՁՄ վերսկսում է ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ մարզային համայնքներում Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացմանը եւ կիրառման ընդլայնմանը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների սպառման աշխարհագրության ընդլայնմանը եւ ՏՀՏ կրթության զարգացմանը:



Այս փուլը տեղի կունենա մարտի 3-7-ը Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ: Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, ինչպես նաեւ կանցկացվեն սեմինարներ եւ դասընթացներ` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ բիզնեսի կազմակերպմանը եւ ՏՏ օգտագործմանը առօրյա բիզնեսում:



Նախատեսվում է նաեւ միջոցառումը կազմակերպել հետեւյալ ուղղություններով`մարտի 24-28` Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ամասյա, Աշոցք: Ապրիլի 12-16` Թալին, Արթիկ, Մարալիկ, Գյումրի: Մայիսի 6-9` Ստեփանակերտ, Շուշի: Մայիսի 17-21`Արտաշատ, Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ: Հունիսի 1-5` Սիսիան, Գորիս, Ղափան, Քաջարան, Մեղրի:Հուլիսի 1-5` Գավառ, Վարդենիս, Մարտունի, Կարմիր, Սեւան: Այս մասին հաղորդում է ցուցահանդես-տոնավաճառի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---