«ԱրմենՏել» ընկերության 2009 թ. դրամամուտքը նվազել է 7.2 տոկոսով

«ԱրմենՏել» ընկերության 2009 թ. դրամամուտքը նվազել է 7.2 տոկոսով PanARMENIAN.Net - 2009 թ. «ԱրմենՏել» ընկերության գործողությունների մաքուր դրամամուտքը նվազել է 7.2 տոկոսով` կազմելով 72.687 մլն, դրամ, ընդ որում, ամենաշատ անկումը նկատվել է բջջային հեռախոսային կապի բնագավառում (-12.7 տոկոս): «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունից PanARMENIAN.Net -ին հաղորդել են, որ բջջային կապի մատուցած ծառայությունների դիմաց 2009 թ. ստացած դրամամուտքը կազմել է 28.819 մլն դրամ, իսկ ֆիքսված կապի բնագավառում դրամամուտքը կազմել է 43.868 մլն դրամ:



Ընկերության բջջային կապի բաժանորդների թիվն աճել է 0.2 տոկոսով` 2008 թ. համեմատ, կազմելով 545 հազ.: Իսկ լայնագիծ ինտերնետ ծառայությունից օգտվողների թիվը 2009թ. աճել է 184.8 տոկոսով` կազմելով 26.2 հազ բաժանորդ:



Ռուսական ռուբլով արտահայտված «Վիմպելկոմի» դրամամուտքը 2009 թ. կազմել է 275.2 մլրդ ռուբլի, որը 10տոկոսով ավելի բարձր է, քան 2008 թ.:



2009 թ. ԱՊՀ-ում բաժանորդների բազան հիմնականում կայուն է մնացել, իսկ լայնագիծ հասանելիության բաժանորդների թիվը ավելացել է 4 անգամ` 2008 թ. ցուցանիշների համեմատ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---