“ԱրմենՏել” ընկերությունը միացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված “Կեցցե հաղթանակը” ակցիային

“ԱրմենՏել” ընկերությունը միացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված “Կեցցե հաղթանակը” ակցիային

PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) միացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված “Կեցցե հաղթանակը” միջազգային հայրենասիրական ակցիային: Ակցիայի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարին, կարող են իրենց շարժական հեռախոսում տեղադրել պատերազմական տարիների ճանաչված երգերը (“Մութ գիշեր”, “Կատյուշա”, “Սլավոնուհու հրաժեշտը”, “Հաղթանակի օր”, “Կապույտ թաշկինակ”), փոխել հեռախոսի պաստառը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով ինչպես նաև լսել ամենօրյա Խորհրդային տեղեկատվական բյուրոյի տեսությունը, որը հնչել է խորհրդային ժողովրդի համար այդ օրը ուղիղ 65 տարի առաջ:

“Հաղթանակի օրը նշանակալից իրադարձություն է նախկին ԽՍՀՄ երկրների ժողովրդների համար: Այս քայլով մենք օգնում ենք մարդկանց հիշողություններում արթնացնել այն սխրանքները, որոնք մեր պապերն իրագործել են հանուն ապագա սերնդի”, - նշեց “ԱրմենՏել”-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության տրաֆիկի եկամուտը, ներառյալ “Իմ մեղեդին” ծառայությունից օգտվելու օրավարձը “ԱրմենՏել” ընկերությունը ամբողջությամբ կփոխանցի Հայրենական պատերազմի վետերաններին: Բեռնման համար տրաֆիկի տարիֆիկացումն իրականացվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ռուսաստանի և Հայաստանի Beeline բաժանորդների հետ համատեղ ակցիային մասնակցում են նաև “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկության բաժանորդները` Ղազախստանում, Տաջիկստանում և Ուկրաինայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---