Երևանում տեղի ունեցավ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO 27000 ստանդարտների և հավաստագրման մասին սեմինար

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ին հաղորդել են, որ Ապագա Թեքնոլոջիս ընկերությունը ապրիլի 27-ին՝ ժամը 9:30-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կազմակերպում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO 27000 ստանդարտների և հավաստագրման մասին սեմինար` բանկերի և ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ՏՏ բաժինների պատասխանատուների համար:

“Կառավարության որոշումը ISO/IEC 27000 միջազգային ստանդարտները տեղայնացնելու և որպես ազգային ստանդարտ ընդունելու մասին Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում պատմության նոր էջ է բացում: Մյուս կողմից, սա զարգացման նոր փուլ է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում”, - ասաց Ապագա Թեքնոլոջիսի տնօրեն Միշել Դավուդյանը: “Մենք ուրախ ենք, որ արդեն մի քանի հայաստանյան բանկեր հետաքրքրություն են հայտնել ISO 27001 հավաստագրման ճանապարհն սկսելու հարցում”:

“ISO 27001 հավաստագրման գործընթացը բավականին ժամանակատար է, սակայն կազմակերպությունները` հատկապես ֆինանսաբանկային ոլորտի խաղացողները, պետք է գիտակցեն, թե ինչ առավելություններ է տալիս ստանդարտներին համապատասխանելը եւ հավաստագիր ունենալը: Առավելությունները, անշուշտ, բազմաթիվ են, սակայն կընդգծեմ միայն մի քանիսը՝ մրցակիցներից տարբերվելը, շուկայական դիրքերի ամրապնդումը, վստահության աճը, նոր գործարար հնարավորությունները՝ հատկապես արտասահմանյան գործընկերների հետ”, - ասաց Ապագա Թեքնոլոջիսի տեղեկատվական անվտնագության ավագ աուդիտոր Ալեքսիս Հիրշհորնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---