Ռոբոտների ArmRobotics բաց առաջնությունը տեղի կունենա Երևանում մայիսի 28-ին 3 մայիսի 2010 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ռոբոտների ArmRobotics բաց առաջնությունը տեղի կունենա Երևանում մայիսի 28-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmRobotics-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը, «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին կմասնակցեն 15 երիտասարդական թիմեր Հայաստանից և Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ըստ նրա, ArmRobotics-ի հերթական առաջնության թեման առաջարկել է բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային The HALO Trust կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ և չպայթած ռազմամթերքի վնասազերծմամբ: “Թիմերը սկսել են աշխատել ռոբոտների վրա 4 ամիս առաջ, հիմնականում դրանք Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներ են, սակայն մասնակիցների թվում կան նաև 11-13 տարեկան դպրոցականներ”,-ասել է Մարիամ Նահապետյանը: Միջոցառման ընթացքում ռոբոտները պետք է հայտնաբերեն հողի տակ գտնվող ականներն ու WiFi-ի, ռադիոհաղորդիչի կամ ֆլեշ-կրիչի միջոցով սերվերին ուղարկեն ականների քարտեզը: Ռոբոտների քաշը չպետք է գերազանցի 10 կգ: Հաղթողները կստանան 250, 150 և 100-հազարական դրամ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար”: ArmRobotics առաջնությունն, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը, առաջին անգամ անց է կացվել Հայաստանում 2008 թվականին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |