Հայաստանում համակարգիչների արտադրությունը 2009-ի համեմատ աճել է 3.4 տոկոսով

Հայաստանում համակարգիչների արտադրությունը 2009-ի համեմատ աճել է 3.4 տոկոսով

PanARMENIAN.Net - Ապրիլին Հայաստանում արտադրվել է 95 համակարգիչ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2010-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտադրվել է 459 համակարգիչ, ինչը 3.4 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա նույն շրջանը (475):

2010-ի մարտին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտությունների արդյունքներով 2010-ի մարտի դրությամբ երկրի բնակչության 18 տոկոսն օգտվում է համակարգչից, ինչը 3 անգամ գերազանցում է Հայաստան համակարգչային տեխնիկայի ներմուծման վերջին ցուցանիշը (6 տոկոս): Ինչպես նշում են հեղինակները, այդ արդյունքների վրա ազդել է «Համակարգիչը բոլորի համար» ծրագրի փորձնական մասը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---