Intel կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը ժամանում է Երևան

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Հայաստան է ժամանում Intel կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը, տիկնոջ`դեսպան Բարբարա Բարրեթի ուղեկցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հունիսի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Բարրեթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: Բարեթի հետ Հայաստան են ժամանում նաև Intel կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիդսն ու Cisco systems ընկերության փոխնախագահ Քահան Թերզիօղլուն:

Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Մրցանակի հանձնման հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Մեդալը, որը Բարրեթը կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից պատրաստված է ոսկուց և ադամանդակուռ է: Մեդալի ձևավորման հեղինակն է Վալերի Ռիկերդը, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա:--ԿԱ__

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---