2010 թվականի աշնանը Սիլիկոնային հովտում կբացվի հայկական ներկայացուցչությունը

2010 թվականի աշնանը Սիլիկոնային հովտում կբացվի հայկական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - 2010 թվականի աշնանը Սիլիկոնային հովտում կբացվի հայկական ներկայացուցչությունը: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Synopsys Armenia գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը մտադիր էր ներկայացուցչությունը բացել դեռևս անցայլ տարի, սակայն, որոշ տեխնիկական պատճառներով, գրասենյակի բացումը հետաձգվեց:

«Ներկայացուցչության բացումը Սիլիկոնային հովտում թույլ կտա հայկական ընկերություններին առավել լավ ներկայացված լինել ԱՄՆ-ում, ավելի մոտ լինել Սիլիկոնային հովտին, այն գիտակրթական միջավայրին, որը գոյություն ունի: Կարծում եմ, ժամանակի հետ մենք կտեսնենք այդ գործունեության արդյունքները»,-ասել է Հովիկ Մուսաելյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---