«ԱրմենՏել»-ը նվազեցնում է լրացուցիչ ծառայությունների սակագները` հետվճարային համակարգի բաժանորդների համար11 օգոստոսի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետվճարային համակարգի բաժանորդների համար լրացուցիչ ծառայությունների սակագների իջեցման մասին: 2010թ-ի օգոստոսի 6-ից ընկերությունը նվազեցնում է հետվճարային համակարգից կանխավճարային համակարգ և հակառակը անցման արժեքը` սահմանելով 500 դրամ սակագին նախկին 2400 դրամի փոխարեն: Համաձայն նոր գների, պայմանագրի վերաձևակերպումը այլ անձի անունով և հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար հեռախոսահամարի փոխարինումը 1000 դրամ է` նախկին 4500 դրամի և 5500 դրամի փոխարեն: SIM քարտի փոխարինումը նախկին 2500 դրամի փոխարեն 500 դրամ է: «Ընդառաջելով մեր հաճախորդներին` «ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն նվազեցնում է բաժանորդների շրջանում առավել շատ օգտագործվող լրացուցիչ ծառայությունների սակագները: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք հայտարարելու ինտեգրված օպերատորի մատուցած ծառայությունների նոր և հասանելի սակագների մասին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հետվճարային համակարգի բաժանորդների համար նվազել է նաև «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության միացման միանգամյա վճարը` կազմելով 2000 դրամ նախկին 2400 դրամի փոխարեն: Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |