Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակը հանդիպել է BarCamp Artsakh 2010-ի մասնակիցներին

Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակը հանդիպել է BarCamp Artsakh 2010-ի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 12-ին Շուշի քաղաքում հանդիպել է ՏՏ ոլորտի վերաբերյալ BarCamp ոչ պաշտոնական համաժողովի մասնակիցների հետ: Նա նշել է Հայաստանի հետ ընդհանուր տեղեկատվական տարածություն ստեղծելու անհրաժեշտությունը:

«Այսօր Արցախում ՏՏ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը մեծամասամբ պայմանավորված է տեղեկատվական դիմակայությամբ, սակայն Արցախին այսօր ՏՏ-ն պետք է ոչ միայն տեղեկատվական պատերազմներին դիմակայելու նպատակով, այլ նաև սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---