ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է 3FF միկրո SIM քարտերի վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է 3FF միկրո SIM քարտերի վաճառքը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է հատուկ` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար: Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր: SIM քարտերի այս ֆորմատն օժանդակում է Apple iPad-ը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---