2010 թվականին ադրբեջանցի հաքերները մոտ 50 հայկական կայք են կոտրել

2010 թվականին ադրբեջանցի հաքերները մոտ 50 հայկական կայք են կոտրել

PanARMENIAN.Net - 2010 թվականին ադրբեջանցի հաքերները մոտ 50 հայկական կայք են կոտրել, սակայն կոտրված կայքերի մեծ մասը կարգի է բերվել մի քանի ժամվա ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նորավանք» հիմնադրամի տեղեկատվական անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հայ հաքերները նույնպես մի քանի տասնյակ ադրբեջանական կայքեր են կոտրել: «Մի քանի օրվա ընթացքում կողմերը մի քանի անգամ փոխադարձաբար վնասել են կայքերը, որոնց գաղափարական բաղկացուցիչը կապված էր ԼՂՀ սահմանին տեղի ունեցած վերջին բախումների հետ»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է նաև, որ տեսականորեն հաքերներին հնարավոր է պատժել, քանի որ կողմերը կիբերհանցագործությունների վերաբերյալ կոնվենցիաներ են ստորագրել: «Սակայն դա անհնար է գործնականում, որովհետև պետությունն անհարմար դրության մեջ կընկնի` պատժելով հայրենասերին»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

AVG ընկերության հաշվետվության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք համացանցում առավել շատ են ենթարկվում հաքերային հարձակումներին ու վիրուսային վարակներին: Ինչպես ասում է փորձագետը, նման ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ Հայաստանում քիչ են օգտագործում հակավիրուսային ծրագրերն ու Firewall պաշտպանական համակարգը: Բացի դրանից, բնակչության մեծ մասը չլիցենզավորված MS Windows է տեղադրել, որը չի թարմացվում:

Այդ միջոցին Softline ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը` հակավիրուսային ծրագրերի այնպիսի առաջատար արտադրողների ներկայացուցիչ, ինչպիսիք են Kaspersky-ն, AVG-ն, McAfee-ն, Avast-ը, Symatec-ը և այլն, ընդգծում է դրական միտումները:

«Անցյալ տարվա համեմատ Հայաստանում ընդհանուր առմամաբ մոտ 5%-ով նվազել է համակարգչահենությունը ծրագրային ապահովման ոլորտում, և 10%-ով` ոչ լիցենզիոն հակավիրուսային ծրագրերի օգտագործումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Կարապետյանը:

Նրա կարծիքով, իրադրության վրա դրական ազդեցություն է ունեցել «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման մասին հուշագիրը, որը 2009 թվականին ստորագրվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և «Կասպերսկու լաբորատորիայի» միջև: Փաստաթղթի շրջանակներում հատուկ գին է սահմանվել (40%-80% զեղչ) Հայաստանի պետկառույցների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, ուսանողների, գիտական կենտրոնների, գրադարանների, թանգարանների ու բժշկական հաստատությունների համար: «Դեռևս 2 տարի առաջ լիցենզիոն ծրագրային ապահովումը շատ թանկ արժեր: Այսօր մենք անժամկետ ակցիա ենք կազմակերպում` ուսանողներին առաջարկելով Kaspersky հակավիրուսային ծրագիր ձեռք բերել 40% զեղչով: Անհրաժեշտ է, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ ոչ լիցենզիոն սոֆթի օգտագործումը գողություն է»,- ասել է Արմեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---