Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա

Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա

PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբերին Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա: Այդ մասին հաղորդել է ՏՏ Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի պոտենցիալը համակարգչային խաղերի ոլորտում: Նախապես մրցույթում կներկայացվեն այնպիսի անվանակարգեր, ինչպիսիք են «Լավագույն համակարգչային խաղ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն կերպար»:

«Համակարգչային խաղերի արդյունաբերությունը հետաքրքիր է նրանով, որ բացի ՏՏ մասնագետներից միավորում է անիմատորներին, կոմպոզիտորներին, սցենարիստներին, ռեժիսորներին և այլոց: Մենք այդ ոլորտները ներկայացնող ընկերությունների հետ պայմանավորվել էինք նման մրցույթ կազմակերպել»,- ասել է Կարեն Վարդանյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---