ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ձեռք բերել BlackBerry® սմարթֆոններն ապառիկ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ձեռք բերել BlackBerry® սմարթֆոններն ապառիկ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններում վաճառվող BlackBerry սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունից, BlackBerry®Storm2TM9520, BlackBerry®BoldTM9700 և BlackBerry®BoldTM9000 մոդելների կանխավճարը կազմում է համապատասխանաբար 29000, 23500 և 21000 դրամ: Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 21 ամսով: Ապառիկով սմարթֆոն ձեռք բերելու մասին համաձայնագիրը ստորագրվում է անմիջականորեն գնորդի և «Յունիբանկի» միջև. ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը գործարքի համար որևէ պատասխանատվություն չի կրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---