ՎիվաՍել ընկերությունը սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ և պաշտոնական վաճառքը

ՎիվաՍել ընկերությունը սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ և պաշտոնական վաճառքը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ «Samsung» ընկերության հետ բացառիկ և պաշտոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը: Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքիր և լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը` 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի և 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի համադրությամբ, թույլ է տալիս վայելել HD ֆորմատի տեսանյութեր, իսկ Layar Reality Browser-ի շնորհիվ` հեշտությամբ տեղեկանալ շրջակայքում առկա սրճարանների, խանութների, պատկերասրահների և հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերի մասին և օգտվել LBS (Location Based Services) ծառայություններից: «Social Hub»-ի շնորհիվ օգտագործողը հնարավորություն ունի մշտապես կապի մեջ լինելու ընկերների, գործընկերների և ընտանիքի անդամների հետ` անկախ գտնվելու վայրից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի հայաստանյան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխան, հարմարավետ սարք, որը թույլ կտա վայելել ձայնային և բարձր արագության տվյալների փոխանակման ծառայությունները` անկախ գտնվելու վայրից»,-սմարթֆոնների վաճառքի մեկնարկը մեկնաբանելով` ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին զգալու տարաբնույթ կոնտենտի և ինտերնետի արագ հասանելիությունը` օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5G ցանցի առավելությունների»,-ասել է Յիրիկյանը:

Galaxy S սմարթֆոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մուլտիմեդիայի անծայրածիր աշխարհը: 4 դյույմ չափի Super AMOLED էկրանն ապահովում է անգերազանցելի որակ` նվազեցված արտացոլմամբ, դիտման անկյունների ազատ ընտրությամբ և հպմանը գերարագ արձագանքմամբ: Իսկ mDNIe (mobile Digital Natural Image engine)` «Samsung» -ի հեղուկ բյուրեղային (LCD) և լուսադիոդային (LED) էկրաններով մեծ ժողովրդականություն վայելող հեռուստացույցներում կիրառվող տեխնոլոգիայի շնորհիվ, լուսանկարների և տեսանյութերի դիտումն ու էլեկտրոնային գրքերի ընթերցումը դառնում են առավել վառ և հաճելի: Այս սմարթֆոնն օգտագործողը հնարավորություն է ստանում ձայնագրելու, մոնտաժելու և դիտելու HD ֆորմատի տեսանյութեր, շրջելու ինտերնետում և ընթերցելու նախընտրած գրականությունը:

Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ և 8 ԳԲ ներքին հիշողությամբ` համապատասխանաբար 315000 դրամ և 295000 դրամ արժողությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ` հետևյալ պայմաններով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---