ՀՀ ԿԳ նախարարը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով

ՀՀ ԿԳ նախարարը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով` կրթության ոլորտում զգալի ներդրման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բացի շուկայի առաջատարը լինելուց, նաև լոկոմոտիվ է կորպորատիվ պատասխանատվության ոլորտում, մասնավորապես` կրթության ասպարեզում խոշորածավալ ներդրումներ կատարելու հարցում: Արմեն Աշոտյանը նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեության մոդելի բարձր արդյունավետությունը` ասելով, որ նախարարությունը ևս հետևում է այդ սկզբունքներին:

Ռալֆ Յիրիկյանը Արմեն Աշոտյանին շնորհակալություն է հայտնել պարգևի համար` նշելով, որ այդպիսի գնահատականը ստիպում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներին:

«Տարիներ շարունակ առավել կարևոր ոլորտները` մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը և գիտությունը եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ավելացնելով, որ իրենք հավատում են Հայաստանի ապագային, սակայն այն չի կարող ավելի լավը լինել, եթե կորիզը, այսինքն` երիտասարդ սերնդի կրթությունը, չապահովվի անհրաժեշտ մակարդակով»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն արդեն համագործակցում է Հայաստանյան 32 բուհերի հետ: Ծրագրի իրականացման մեկից ավելի տարվա ընթացքում տեղական և արտասահմանյան համալսարանների ավելի քան 4400 ուսանող մասնակցել է հրավիրյալ դասախոսությունների, ավելի քան 140-ը` այցելել ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, և 150 ուսանող էլ` ընկերության տարբեր վարչություններում անցել ուսումնական պրակտիկա` ստանալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատվությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Կարիերայի զարգացման ծրագիրը» ուսանողներին օգնում է հեռահաղորդակցության ոլորտում համատեղել տեսական և գործնական գիտելիքները: Կարիերայի զարգացման ծրագիրը գործում է չորս հիմնական ուղղություններով` ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, ինչպես նաև ընկերության մասնագետների կողմից անցկացվող բարձրագույն ուսումնական հաստատություններում հրավիրյալ դասախոսություններ և դասընթացներ: Այսպես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցը նպատակ է հետապնդում աջակցել ուսանողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների կողմից անցկացվող դասընթացների միջոցով ընդլայնել մասնագիտական գիտելիքները: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---