2010-2011 ուսումնական տարում ԵՊՀ-ում կմեկնարկի«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը

2010-2011 ուսումնական տարում ԵՊՀ-ում կմեկնարկի«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեվցավ Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների «Վիզուալ հաշվարկ» համատեղ մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացումը:

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում: Նախագծի շրջանակում նախատեսվում է 2011-2012 և 2012-2013 ուս. տարիներում այլ մագիստրոսական ծրագրերի ներդրում ԵՊՀ-ում: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները` այդ թվում նաև արտերկրից:

Ինչպես հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը, դեռևս 2009 թվականին Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը /DAAD/ հաստատեց համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծ` ներկայացված ԵՊՀ և Ռոստոկի համալսարանի /ՌՀ/ կողմից: Համաձայն այս նախագծի` ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում և մեկ կիսամյակ ՌՀ-ում, որտեղ և պաշտպանելու են մագիստրոսական թեզ: Դասավանդումը կազմակերպվելու է ՌՀ և ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումը կլինի հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ , այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչը չունի նախադեպ Հայաստանում:

Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետևյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն և պատկերների մշակում:

ԵՊՀ կողմից նախագծի համակարգողն է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը /գիտական ղեկավար` ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյան/: Ծրագիրը իրականացվելու է տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: ՌՀ-ի կողմից նախագծի համակարգողն է ՌՀ-ի ինֆորմատիկայի և էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետը /դեկան` ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջամշիդ Թավանգարիան/: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Օլիվեր Շտադտը:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության նախարարները և փոխնախարարները: Հրավիրված են նաև ԳԱԱ, Գիտության պետական կոմիտեի, Գեղարվեստի ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք դեսպաններ և փոխդեսպաններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---