Անկարան կրկին արգելափակել է YouTube-ը 4 նոյեմբերի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն իրենց տարածքում կրկին արգելափակել են YouTube-ը: Կայքն աշխատեց միայն մեկ օր: YouTube-ում կրկին հոլովակներ են հայտնվել, որոնք վիրավորական են թվացել թուրքերին: Տեսանյութում ոչ այնքան հարգալից է ներկայացվել ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը, ինչն էլ դարձել է այդ կայքի հերթական արգելափակման պատճառը: Նախորդ գրաքննությունը YouTube-ի վերաբերյալ գործեց Թուրքիայում շուրջ 30 ամիս և վերացվեց հոկտեմբերի 31-ին: Երկրի իշխանությունները բազմիցս են քննադատության ենթարկվել միջազգային հանրության կողմից ինտերնետում կոշտ տեղեկատվական քաղաքականության համար: Այս պահի դրությամբ Թուրքիայի տարածքում արգելափակված է շուրջ 4 հազար ինտերնետ-հասցե: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |