«ԱրմենՏել» ընկերությունը կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել

«ԱրմենՏել» ընկերությունը կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը մոտ ժամանակները կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենՏել» ընկերության հասարականության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, օպերատորին ժամանակ է պետք իր համակարգում նոր կոդը գրանցելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 10-ին «ԱրմենՏել» ընկերությանը տրամադրել է 096 կոդը: Անուշ Բեղլոյանի խոսքերով, նոր կոդի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ընկերությունը սպառել է 091 և 099 կոդով համարների ավելի քան 60 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---